Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նիհարելն օգնում է պաշտպանել ծնկերն ու հոդերը. news.am

Նիհարելն օգնում է պաշտպանել ծնկերն ու հոդերը. news.am

Ավելորդ քաշից ազատվելը կարող է օգնել ծնկերը եւ հոդերը պաշտպանել դեգեներատիվ հիվանդություններից։ Այս մասին հայտնել են Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները, ովքեր ավելորդ քաշի եւ ծնկահոդի աճառի դեգեներացիայի միջեւ կապ են նկատել։

Գիտնականների խոսքով՝ 60-ն անց մեծահասակների ավելի քան 1/3ը տառապում է օստեոարթրիտից՝ հոդերի դեգեներատիվ հիվանդություն, որը կտրուկ իջեցնում է կյանքի որակը եւ հանգեցնում հաշմանդամության։ Գիտնականները կարծում են, որ դրա զարգացման հիմնական ռիսկը ճարպակալման հանգեցնող ավելորդ քաշն է։ Հենց այդ պատճառով գիտնականները վստահ են, որ հոդերն ու ծնկերն առողջ պահելու համար անհրաժեշտ է պայքարել ավելորդ քաշի դեմ։

Դա ապացուցել են 506 հիվանդների մոտ ավելորդ քաշի եւ ծնկահոդի աճառի դեգեներացիայի զարգացման միջեւ կապի ուսումնասիրությունները։ Բոլոր կամավորներն ունեցել են ավելորդ քաշ եւ ճարպակալում, ինչպես նաեւ օստեոարթրիտի թեթեւ եւ չափավոր նախանշաններ։ Բժիշկները մարդկանց բաժանել են 3 խմբի. առաջին խմբում ոչ-ոք չի նիհարել, երկրորդում կամավորները մի թեթեւ նիհարել են, իսկ երրորդ խմբում կորցրել են քաշի ավելի քան 10 տոկոսը։ Դրանից հետո նրանց մոտ ՄՌՏ-ի միջոցով ստուգել են հոդերի ամբողջականությունը։

«Մենք ապացույցներ ենք գտել, որ նիհարելը պաշտպանում է աառի դեգեներացիայի զարգացումից, եւ որքան շատ են հիվանդները կորցնում իրենց ավելորդ քաշը, այնքան շահում են այդ իրավիճակում»,- ասել են հետազոտության հեղինակները։

Գիտնականներն ընդգծում են, որ ծնկահոդի օստեոարթրիտը վերջին ժամանակներս տարածված է դարձել, ինչին նպաստում է ճարպակալման տարածվածությունը բնակչության շրջանում։ Ոմանց մոտ հիվանդությունը զարգանում է մինչեւ իսկ ծնկահոդի ամբողջական փոխպատվաստման խնդիր։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. stoletnik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ